ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2016 12:02
Ոստիկանության բաժիններ ներկայացած քաղաքացիները զենք-զինամթերք հանձնեցին
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 13.20-ին, 1971 թ. ծնված Ծովինար Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 389 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, 1 սվին դանակ՝ պատյանով, ինքնաձիգի պահունակ լիցքավորելու 2 սարք:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Գարիկ Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 136 փամփուշտ, ինքնաշեն նռնակ, նռնակի պայթուցիչ, ծխագլանակ:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք է ներկայացել 1979 թ. ծնված Վալերի Գ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 197 փամփուշտ, ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն զենք, ինքնաշեն զենքի դետալ և ինքնաձիգի պահունակ:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 14.45-ին, 1968 թ. ծնված Արմեն Բ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: