ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.03.2017 11:17
Զենք-զինամթերք՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 15-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ մի կիսակառույց շենքում, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, YN-MB-60 գրառմամբ պայթուցիչ, տարբեր տրամաչափի 4 փամփուշտ, ծխագլանակ և 334 գրառմամբ տարա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1988 թ. ծնված Վահան Զ.-ն և հանձնել 5.45 մմ տրամաչափի 100, 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ և արկի 1 պայթուցիչ: