ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.03.2017 12:41
Զենք-զինամթերք՝ ոստիկանության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների և Արարատի մարզի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 2-ին, ժամը 19.35-ին, վարչություն է ներկայացել 1961 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ն և կամավոր հանձնել 1 միավոր կարճեցված փողով և խզակոթով 12 մմ տրամաչափի հրացան՝ ձևափոխված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 33 փամփուշտ:
***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1957 թ. ծնված Ռայա Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ: