ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.01.2017 11:26
Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր
Ոստիկանության ՊՊԳՎ Մարտունու պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 16-ին, ժամը 15.00-ին, 1964 թ. ծնված Սարիբեկ Ա.-ն կամովին հանձնել է «ԻԺ-26» տիպի, մեկփողանի, 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան:
***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 16-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Գուրգեն Գ.-ն և կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի որսորդական ողորկափող հրացան:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 10.15-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արտեմ Ղ.-ն և կամովին հանձնել «ԱԿ-74» ինքնաձիգի 5.45 տրամաչափի՝ 23, «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ, 1 նռնակ՝ պայթուցիչով:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 16-ին, ժամը 12.10-ին, 1953 թ. ծնված Զոհրա Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 45 փամփուշտ և ինքնաշեն 2 նռնակ՝ պայթուցիչներով: