ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2015 14:57
Ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժիններ ներկայացած քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.10-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 46 և 7.62 մմ տ/չ 1 փամփուշտ:
Նույն օրը, 14.50-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Հունան Մ.-ն և կամավոր հանձնել ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 56, 7.62 մմ տ/չ 31, 12.7 մմ տ/չ 2, 15.7 մմ տ/չ գնդացիրի 1 փամփուշտ, ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Նշանակվել է փորձաքննություն: