ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2016 16:41
Հայտարարություն լրատվամիջոցների համար

Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա:
Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Վստահեցնում ենք, որ բոլոր դեպքերով կկատարվի մանրակրկիտ քննություն և համարժեք իրավական գնահատական կտրվի:
Քանի որ այս օրերին լրատվամիջոցները քսանչորսժամյա աշխատանքային ռեժիմով լուսաբանում են մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, որպեսզի տեխնիկայի վնասվելու պատճառով նրանց աշխատանքը չխաթարվի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության էլեկտրոնային փոստի հասցեներով՝ press@police.am, vostikanutyun@yahoo.com, ներկայացնել վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: