ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.01.2019 15:45
Կինը հանձնել է հանգուցյալ ամուսնու զինամթերքը
Հունվարի 10-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում 58-ամյա Սուսաննա Պ.-ից հաղորդում է ստացվել, որ իր տան նկուղում գտել է հանգուցյալ ամուսնուն (մահացել է 18.12. 2018թ.) պատկանող զինամթերքը: Ամուսինը դրա մասին իրեն հայտնել է մահանալուց երկու օր առաջ, և ինքը ցանկանում է հանձնել ոստիկանությանը:
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 17.00-ին կինը կամավոր ներկայացրել է 5.45 մմ տրամաչափի՝ 660, 7,62 մմ տրամաչափի՝ 33, 9 մմ տրամաչափի 16 փամփուշտ, «Ֆ-1»տիպի 3 և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, 4 փամփշտատուփ և հայտարարել, որ դրանք պատկանել են ամուսնուն, նրա կողմից պահված են եղել իրենց նկուղում գտնվող բազմոցի մեջ: