ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2018 13:06
Զինամթերքն ինքնակամ ոստիկանություն էր բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
Սեպտեմբերի 20-ին, «Նելեգալ 2018» օպերատիվ կանախարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, Այնթապ գյուղի մի բնակիչ ոստիկանություն էր բերել 400 գրամանոց տրոտիլ տեսակի պայթուցիկ, լուսաձայնային փամփուշներ կրակելու սարք և անհայտ տեսակի ևս մեկ պայթուցիկ նյութ:
Ըստ նրա` գործի բերումով նույն գյուղի շինություններից մեկում գույքագրում կատարելիս էր գտել և հասկանալով հայտնաբերվածի վտանգավորությունը` որոշել էր ներկայացնել իրավապահներին:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: