ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.06.2015 10:53
Զենք-զինամթերք՝ կամավոր
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Արսեն Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 195 փամփուշտ, 12 պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ, պայթուցիչի 2 բռնակ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Արմեն Խ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 31, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Վաչագան Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի գնդացրի` 77, 5.45 մմ տրամաչափի 79 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 29 փամփուշտ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված Հարություն Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: