ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.06.2016 09:43
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Մ.-ն կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ, հակատանկային նռնակ, 2 նռնակ` առանց պայթուցիչների, 5,45 մմ տրամաչափի` 354, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 15 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ` յուրաքանչյուրը լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով:
***
1979 թ. ծնված Վարդան Մ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 22 և 5.45 մմ տրամաչափի 30 ինքնաձիգի փամփուշտ: