ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.03.2015 10:30
Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում՝ բնակչության կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 8-ին, ժամը 10.30-ին, 1954 թ. ծնված Ալբերտ Թ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 8-ին, ժամը 17.10-ին, 1976 թ. ծնված Մանուկ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 14 և 7.62 մմ տրամաչափի՝ 23 փամփուշտ:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ՊՊԾ ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 8-ին, ժամը 22.00-ին, 1972 թ. ծնված Արթուր Զ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ կրակող մեկփողանի ինքնաշեն:
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Վարդան Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի փամփշտատուփ` լիցքավորված ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 24 փամփուշտներով:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված 1976 թ. ծնված Կարեն Ե.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 1 փամփշտատուփ և 5.45 մմ տրամաչափի 161 փամփուշտ: