ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.02.2017 12:12
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1987 թ. ծնված Հրանտ Պ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտ:
***
Ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 Ե» տիպի, 28 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և 28 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացանի 27 փամփուշտ` սև կաշվե փամփշտակալով:
***
Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Մանվել Բ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի, «ԻԺ» տիպի, կարճեցված փողով որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 29 փամփուշտ:
***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Վազգեն Ս.-ն կամավոր հանձնել է երկփողանի, 12 մմ տրամաչափի, «ՏՕԶ-34 Պ» տիպի, ողորկափող հրացան: