ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2016 09:51
Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1974 թ. ծնված Կոլյա Մ.-ն կամավոր հանձնել է հակահետևակային ական, ականի 7 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ, տարբեր տրամաչափի 108 փամփուշտ:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1939 թ. ծնված Պարգև Ժ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 130 և 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Արտակ Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: