ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2018 12:46
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 24-ին, ժամը 15.30-ին, 1988 թ. ծնված Գեղամ Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ` դատարկ պահունակով, և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 24-ին, ժամը 15.15-ին, 1988 թ. ծնված Վարդան Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան, ինքնաձիգի` 5,45 մմ տրամաչափի 47, գնդացրի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 24-ին, ժամը 21.30-ին, 1966 թ. ծնված Ռուզաննա Պ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրացան և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտ: Նա հայտնել, որ նշվածը գտել է իրենց տան հողամասի հետնամասում գտնվող հացատան խորդանոցի փայտերը մաքրելիս, և որոնք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով իր հետ բերել էր 1991-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: