ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.11.2019 15:52
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Մարտունիում և Եղեգնաձորում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 19.15-ին, Ներքին Գետաշեն գյուղի 24-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն է ներկայացել Եղեգնաձոր քաղաքի 36-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել է «Ֆաբարմ» տիպի, 12 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ փեսային. ինքը գտել է նույն օրը վերջինիս տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: