ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2016 09:40
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սամվել Հ.-ն և ներկայացրել 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 59 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխտանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Պարույր Ա.-ն կամավոր հանձնել է փողը և խզակոթը կարճեցված, մեկփողանի, 16 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի և 165 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Արտակ Ա.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակի 4 պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ, իսկ 1970 թ. ծնված Ռուբիկ Ա.-ն՝ «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 1 պահունակ, գնդացրի 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Գուրգեն Ա.-ն ներկայացրել է իրենց տան հյուրասենյակի բազմոցի հետնամասում պահված 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացանը:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Հովհաննես Գ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍՈւ» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ պահունակով, լիցքավորված 11 փամփուշտներով:
***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Նորիկ Կ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, 4 պայթուցիչ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 106 և խոշոր տրամաչափի 7 փամփուշտ: