ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2017 10:21
Հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ եղբորը պատկանող զինամթերքը
Ոստիկանության Մասիսի բաժնի և պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Կարապետ Ղ.-ն և հանձնել 1 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ առանց խզակոթի, գործարանային համարը՝ ջնջված, 7.62 մմ տրամաչափի 14 և 5.45 մմ տրամաչափի 11 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 1 պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 3 փամփուշտով:
Ըստ Կարապետ Ղ.-ի հայտարարության՝ր նշված զենք-զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած հանգուցյալ եղբորը՝ Արայիկ Ղ.-ին: