ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2018 15:56
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, 1942 թ. ծնված Միքայել Բ.-ն կամավոր հանձնել է նռնականետի 4 արկ և հայտնել, որ գտել է իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են 1992-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած, 1994 թ. զոհված որդուն:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Հարութ Ա.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ` նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 309, 5,45 մմ տրամաչափի` 65, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 23 և խոշոր տրամաչափի 3 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 5-ին, ժամը 15.10-ին, 1959 թ. ծնված Մայրանուշ Հ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ, 1 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 29, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 2 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերվածը պատկանել է իր ամուսնուն, որը մասնակցել է ԼՂՀ պաշտպանական մարտերին և 1992թ. Մարտակերտի շրջանում, մարտական գործողությունների ժամանակ, անհայտ կորել է:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին, 1983 թ. ծնված Մանուկ Մ.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: