ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2018 15:35
Արձանագրվեց զենքը ինքնակամ հանձնելու հերթական դեպքը
Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնելու ուղղությամբ։ Արտաշատի ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ հերթական արդյունքն արձանագրվեց մայիսի 31-ին։ Արտաշատի Շահումյան փողոցի բնակիչը իրավապահներին ինքնակամ ներկայացրեց ԱԿ-Մ ինգնաձիգ, 7,62մմ տրամաչափի 8 փամփուշտով լիցքավորված փափշտատուփով։
Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը պատկանել է հանգուցյալ ընկերոջը, որն այն ձեռք էր բերել Արցախյան ազատամարտի տարիներին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ոստիկանությունը կրկին տեղեկացնում է․ ապօրինի պահվող զենքն ինքնակամ հանձնելը ազատում է քրեական պատասխանատվությունից։