ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2016 10:33
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1965 թ. ծնված Գասպար Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 153 փամփուշտ, ինքնաձիգի 3 պահունակ և «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
***
1985 թ. ծնված Արտյոմ Թ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է առանց համարի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով որսորդական հրացան, «ՌԳԴ» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, «ԴՇԿ»-ի՝ 1, 5.45 մմ տրամաչափի՝ 44 և 7.62 մմ տրամաչափի՝ 2 փամփուշտ: