ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.08.2019 15:48
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Նաիրիի բաժնում
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 10-ին, ժամը 12-ին, բաժին է ներկայացել Քանաքեռավան գյուղի 48-ամյա մի բնակիչ ու կամավոր հանձնել նռնակ և 23 փամփուշտ: Նա հայտնել է, որ զինամթերքը գտել է տան տանիքը մաքրելիս:
Նույն օրը բաժին է ներկայացել նաև Եղվարդ քաղաքի 48-ամյա մի բնակիչ ու կամավոր հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ, ինքնաձիգի 129 փամփուշտ, պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ: Նա հայտնել է, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցած հանգուցյալ հորը, դրանք գտել է նկուղը մաքրելիս:
Ներկյացվածն ուղարկվել է փորձաքննության: