ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2019 13:07
ԼՐԱՑՎԱԾ․ Հրազդանի ոստիկանները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Հրազդանի բաժնում ձեռանարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նախկինում 2 անգամ դատապարտված, Հրազդանում ապրող 42-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է ինքնաշեն հրազեն, իսկ տանը կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում և օգտագործում։
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Հաջորդ օրը, դատարանի որոշման հիման վրա խուզարկվեց հիշյալ տունն ու օժանդակ շնությունը։ Արդյունքում՝ տան նկուղում հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար ինքնաշեն հրազեն, «ՏՕԶ» տեսակի փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք, 5,45 մմ տրամաչափի՝ 9, 7,62 մմ տրամաչափի 16 և որսորդական հրացանի 10 փամփուշտներ։ Հայտնաբերվեցին նաև որսորդական հրացանի փամփուշտի պարկուճ, «ՏՕԶ»-ի 9 փամփուշտ, «Սոկոլ» գրառմամբ վառոդ և որսորդական հրացանի փամփուշտներ պատրաստելու պարագաներ։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, փամփուշտները 3 տարի առաջ է բերել Արցախից, իսկ ինքնաշեն հրազենն ու սարքը նկուղում է պատրաստել։
Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Քննությունը շարունակվում է։
Լրացված․
Հոկտեմբերի 11-ին, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն անձը ապօրինի պատրաստել և պահում է ինքնաշեն հրազեն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տղամարդը հայտնել է, որ Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող չգործող պահեստի հարակից տարածքում թաքցրել է ինքնաշեն հրազեն և փամփուշտներ։
Ժամը 16.45-ին, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կիլոմետրին՝ դաշտի թաքստոցից, տղամարդը ներկայացրել է ինքնաշեն 1 հրազեն, շամփուր ու 5,45մմ տրամաչափի 6 փամփուշտ և հայտնել, որ հրազենն ինքն է պատրաստել։
Հայտնաբերվածը վերցվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քննույթունը շարունակվում է։