ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.02.2014 12:17
Զենք-զինամթերք` ոստիկանության կոչին ականջալուր
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 11.00-ին, 1948 թ. ծնված Պողոս Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 20 մմ տրամաչափի կարճեցված փողով ողորկափող հրացան, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 և «ԴՇԿ» 3 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.30-ին, 1981 թ. ծնված Արթուր Չ.-ն կամավոր հանձնել է «ԴՇԿ» տիպի 12.7 մմ տրամաչափի` 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 29 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.40-ին, 1945 թ. ծնված Հաղթանակ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի կարճեցված փողով հրացան և «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 12.35-ին, 1963 թ. ծնված Արտուր Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 106 փամփուշտ և ծխարձակիչ 2 նռնակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 12.30-ին, 1952 թ. ծնված Լիդա Հ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 759 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 17-ին, ժամը 11.30-ին, 1972 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ, նռնակ` առանց պայթուցիչի, «ԱԿՄ» ինքնաձիգի դատարկ պահունակ ու տարբեր տրամաչափի 34 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: