ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2014 11:17
Զենք-զինամթերք` նաև ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 8-ին, ժամը 20.15-ին, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի դիմաց գտնվող համայնքային ոստիկանության բաժանմունքի հենակետ է ներկայացել 1965 թ. ծնված Վաչագան Չ.-ն և հայտնել, որ ցանկանում է հանձնել ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններից հետո իր մոտ մնացած զենք-զինամթերքը` լ «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, արցունքաբեր գազ, թմբուկավոր ատրճանակ և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 156 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների և Արմավիրի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին, 1963 թ. ծնված Մուշեղ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, պայթուցիչի պարագաներ, փամփուշտների ժապավեն, դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 148 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: