ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2013 16:41
Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 10.30-ին, 1984 թ. ծնված Դավիթ Վ.-ն հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 90, «ՌՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է տան նկուղը մաքրելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 15.40-ին, 1972 թ. ծնված Արթուր Հ.-ն հանձնել է տարբեր տրամաչափի 51 փամփուշտ, ինքնաշեն պայթուցիկ սարք, ինքնաձիգի պահունակ և ականի մարտական գլխիկ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: