ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2016 10:31
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Նոյեմբերի 7-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արմեն Կ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 65 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիքի դատարկ 3 պահունակ, 1 ծխագլանակ և փամփուշտների համար նախատեսված մետաղյա շղթա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: