ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2014 11:40
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 18.00-ին, 1977 թ. ծնված Կարեն Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-3Ե» տիպի օդամղիչ հրացան` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 11.20-ին, 1959 թ. ծնված Գուրգեն Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 152 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 10.50-ին, 1966 թ. ծնված Անահիտ Կ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ծխաքողարկող փաթեթ, տարբեր տրամաչափի 297 փամփուշտ և լույսաազդանշանային փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: