ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2018 13:24
Զբոսաշրջիկներն ընկել են ձնաբքի տակ. կա 1 զոհ, 2 վիրավոր
Հունվարի 28-ին, ժամը 16.15-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արայի լեռան «Ծաղկավանք» կոչվող եկեղեցու հարակից տարածքում զբոսաշրջիկներն ընկել են ձնաբքի տակ, ինչի հետևանքով մեկ անձ ոտքը վնասել է, իսկ մյուսը` անհայտ կորել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, տուրիստական ակումբներից մեկի 18 մասնակիցներ արշավել են Արայի լեռ: Այդ ընթացքում տեղի է ունեցել ձյան սողանք, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Էդգար Ն.-ն և 1996 թ. ծնված Հրաչյա Հ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ 1982 թ. ծնված Նաիրուհի Սիմոնյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: