ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 10:37
Ոստիկանները հայտնաբերեցին զբոսաշրջիկի ուսապարկից հեռախոս գողացողին

Մայիսի 21-ին, ժամը 19.54-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Նալբանդյան փողոցում զբոսաշրջիկի ուսապարկից գողացել են «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Խ.-ն: Մայիսի 28-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության ծառայողները նրան Ամիրյան փողոցից բերման են ենթարկեցին Կենտրոնական բաժին:
Արտակ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: