ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.03.2017 10:01
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին հերթական հանցագործությունը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 47.000 դրամ:
Սպարտակ Մ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղայինում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1985 թ. ծնված Անի Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն: