ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.01.2017 15:26
Ամփոփվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Հունվարի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփիչ խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Ամփոփմանը մասնակցում էր վարչության ծառայությունների ղեկավար կազմը:
Զեկույցով հանդես եկավ վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը:
Օպերատիվ խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցավ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը:
Ելույթ ունեցան ոստիկանության տարածքային բաժինների պետերը: Նրանք ներկայացրին իրենց ստորաբաժանումների կատարած աշխատանքները, վեր հանեցին առկա հիմնախնդիրները, թերություններն ու բացթողումները, ինչպես և ներայացրին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Ամփոփելով կայազորի կողմից կատարված աշխատանքները՝ Սարգիս Մարտիրոսյանը դրանք գնահատեց բավարար և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և առկա թերություննները շտկելու ուղղությամբ: