ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2018 12:30
Երևանում մայրը երկու երեխաների հետ թունավորվել է
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2012 թ. ծնված Էլեն Շ.-ն, 2014 թ. ծնված Նատալի Շ.-ն և նրանց մայրը՝ 1995 թ. ծնված Հասմիկ Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 15.00-ին, բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից գազի արտահոսքի հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր: