ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.07.2015 18:27
Երևանում և Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Հուլիսի 7-ին, ժամը 23.20-ին, Երևանի Մարգարյան փողոցի և 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 14.05-ին, Երևանի Մոլդովական փողոցի թիվ 4/1 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մազդա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 10.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-21P» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ»-ի վարորդը, ուղևորը և «ԳԱԶ-21P»-ի ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին` Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: