ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2014 11:58
Երևանում, Աշտարակ-Ապարան, Սեմյոնովկա-Ծովագյուղ ավտոճանապարհներին և Տաշիր քաղաքում ավտոմեքենաներ են բախվել
Օգոստոսի 22-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել անհայտ մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մոլդովական և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 17.00-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կորսա», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
Նույն օրը, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Սեմյոնովկա-Ծովագյուղ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶ-33 021» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԳԱԶ-33 021»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 22.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Տաշիրի Երևանյան և Էրեբունու փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: