ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2012 15:53
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1350129332,0916.jpeg)
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հյուրընկալեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Առիթը տոնական էր. Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, ինչպես և` Երևանի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի ու ոստիկանության սերտ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա:
Արարողության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ու Տարոն Մարգարյանը Հայաստանի ոստիկանությունն ու քաղաքամայր Երևանը խորհրդանշող հուշանվերներ փոխանակեցին: