ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2014 11:23
Երկու սպանություն Արմավիրի մարզում. ամուսինները սպանել են կանանց
Փետրվարի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված Արաքսյա Մարտիրոսյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիր գյուղի գերեզմանատանը` Արթուր Ս.-ի հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, Արթուր Ս.-ն քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին և շեղբով կտրել պարանոցի հատվածը, որից հետո ինքնասպան լինելու նպատակով նույն շեղբով վնասել է իր պարանոցը և վերին ու ստորին վերջույթները:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Արթուր Ս.-ի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը:
Կատարվում է նախաքննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված, նախկինում դատված Գրիշա Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մետաղաձողով հարվածներ է հասցրել կնոջ` 1971 թ. ծնված Ժենյա Հարությունյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Մեկնած օպերատիվ խումբը Մայիսյան գյուղի վագոն-տնակներից մեկում հայտնաբերել է Ժ. Հարությունյանի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Գրիշա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: