Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.10.2019 17:48

ՀՀ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՀ-ԵՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԷՐ

ՀՀ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՀ-ԵՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԷՐ

Հոկտեմբերի 2-ից 4-ը ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց եվրոպական մի քանի երկրներ՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Հոկտեմբերի 2-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ Բելգիայում: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը։
Բելգիական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Բելգիայի դաշնային ներքին հանրային ծառայության ներգաղթի գրասենյակի գլխավոր տնօրեն Ֆրեդի Ռուզմոնտը: Հանդիպմանը մասնակցում էին Բելգիայի դաշնային ներքին հանրային ծառայության ներգաղթի գրասենյակի գլխավոր տնօրինության և Բելգիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Բելգիացի գործընկերների հետ հանդիպմանը խնդրո առարկայի շուրջ ծավալվեցին արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։
Օրակարգի հարցերի շուրջ ծավալվեցին խորը և կառուցողական քննարկումներ։ Հայկական կողմը շեշտեց ՄԱԱԵ մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Իր հերթին բելգիական կողմը գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծեց շփումների շարունակականության ապահովման կարևորությունն ինչպես Երկխոսության մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո։
Հոկտեմբերի 3-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Լյուքսեմբուրգ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպանության դիվանագետները։
ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր հյուպատոսական հարցերով գլխավոր տնօրեն Հենրի Շումախերը։ Հյուրընկալող կողմից հանդիպմանը ներկա էին նաև հյուպատոսական և ներգաղթի տնօրինությունների և անձնագրային ծառայության աշխատակիցներ:
Լյուքսեմբուրգյան գործընկերներն իրենց գոհունակությունն արտահայտեցին միգրացիոն ոլորտում Հայաստանի հետ առկա արդյունավետ համագործակցության կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնեցին ՄԱԱԵ շուտափույթ մեկնարկի առնչությամբ: 
Հոկտեմբերի 4-ին պատվիրակությունն այցելեց Նիդերլանդների Թագավորություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Նիդերլանդական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Էրիկա Սխաութենը: Հանդիպմանը մասնակցում էին Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ հյուպատոսական հարցերի և վիզայի քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ժան-Ուիլլեմ Բուժոն, ԱԳՆ Եվրոպական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Էուկե Ֆաբերը, Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխատակիցներ:
Նիդերլանդացի գործընկերների հետ խնդրո առարկա թեմայի շուրջ ծավալվեցին բովանդակալից քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։
Հայկական կողմը շեշտեց ՄԱԱԵ մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից օրինակելի արդյունավետությամբ իրականացման փաստը։ Իր հերթին նիդերլանդական կողմը գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծեց, որ հետընդունման հարցում Հայաստանի հետ առկա է արդյունավետ համագործակցություն։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես՝ նախարարության միգրացիոն հարցերի տնօրենի, հայրենադարձության և հետընդունման ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։