ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2015 19:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում
Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երևան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դեղատան փողոցի նշված հատվածում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մհեր Մկրտչյան փողոցից Վազգեն Սարգսյան փողոցի ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանություն