ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2018 17:15
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կկազմակերպվի եռանկյունաձև անվտանգության կղզյակ, որի շնորհիվ հնարավոր կլինի Արտաշատի խճուղուց դեպի Արին Բերդի փողոց ձախ շրջադարձ հետադարձ և ուղիղ կատարել առանձնացված գոտիներով:
Արին Բերդի փողոցի վրա՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Արտաշատի խճուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Նշված խաչմերուկը կկահավորվի համապատասխան տեխնիկական միջոցներով:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ