ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 18:42
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց արդյունքում նշված փողոցներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցում՝ Ծարավ Աղբյուրի փողոցից դեպի Ֆանարջյան փողոց, իսկ Քանաքեռի 17-րդ փողոցում՝ Ֆանարջյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուրի փողոց ուղղություններով:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ