ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2018 14:25
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Վիլնյուսի փողոցի կողմից Հունան Ավետիսյանի փողոցով Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում աջ եզրային 1-ին գոտուց կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ