ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2013 12:38
Երեք վրաերթ մայրաքաղաքում
Մայիսի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063»   մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































