ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2019 17:23
Երազգավորսում գողացել են համայնքին պատկանող խողովակ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ սեպտեմբերի 2-ի ժամը 09.00-ից սեպտեմբերի 12-ի ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երազգավորս գյուղի 64-ամյա բնակչի անասնագոմի հետնամասով անցնող, համայնքի սեփականություն հանդիսացող, ոռոգման համակարգի 8 մետր 86 մմ տրամագծով հին մետաղյա խողովակը:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 64-ամյա տղամարդը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն: