ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.12.2015 16:13
Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի խորհրդակցություն, որը վարում էր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Անդրադառնալով 2015 թ. ընթացքում ոստիկանության Երևանի կայազորի կողմից կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և անելիքներին՝ Աշոտ Կարապետյանը նշեց, որ այսուհետ էլ միասնաբար, արժանապատվորեն կատարելու են ոստիկանության առջև դրված խնդիրները իրավակարգի ամրապնդման, օրինականության հաստատման, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդման գործում: Աշոտ Կարապետյանը ՀՀ ոստիկանության պետի և իր անունից շնորհավորեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ, բոլորին մաղթեց առողջություն, իղձերի կատարում և հաջողություններ աշխատանքում ու անձնական կյանքում: