ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2013 15:32
Եվս մեկ նորամուտ. Երևանում հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի նորակառույց շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 14-ին տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի նորակառույց շենքի բացումը, որին մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց օրհնության կարգ, իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օրվա իրադարձության համատեքստում համակողմանիորեն արժևորեց ոստիկանությունում շարունակվող բարեփոխումների ընթացքը:
Ոստիկանության բարեփոխումների ծրագրի կարևոր ուղղություններից մեկը ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումն է, ոստիկանության բաժին-բաժանմունքների շենքերի հիմնանորոգումը, նորերի կառուցումը: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել: Բավական է հիշել Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների մասնաշենքերի, Քանաքեռ-Զեյթունի, Գյումրու բաժինների, բազմաթիվ հենակետերի նորամուտը միայն վերջին մեկուկես տարվա ընթացքում: Եվ ահա ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքը գալիս է լրացնելու այդ շարքը, որը դեռ աճելու է՝ ընդգրկելով ողջ համակարգը:
Ոստիկանության պետը շրջեց նորաբաց շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, դրական գնահատեց առանձնասենյակների, անձնագրային խմբի սպասարկման սրահի հարմարությունները, հերթապահ մասի հագեցվածությունը, զրուցեց աշխատակիցների հետ և տվեց ցուցումներ ու հանձնարարականներ: