ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2016 11:03
Հարևաններից մեկը վնասել է ավտոմեքենան և բնակարանի դուռը, մյուսը կացնով և դանակով սպանության սպառնալիք է տվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շենքերից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Արշալույս Հ.-ն քարով դիտավորյալ հարվածել և կոտրել է 1957 թ. ծնված Էդուարդ Ս.-ի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին ու կողային հայելիները, այնուհետև ոտքով դիտավորյալ հարվածել և վնասել է նրա բնակարանի մուտքի դուռը` պատճառելով նյութական վնաս:
Պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ Էդուարդ Ս.-ի որդին` 1981 թ. ծնված Հրաչյա Ս.-ն, կացնով և դանակով սպանության սպառնալիք է տվել Արշալույս Հ.-ին և նրա որդուն` 1986 թ. ծնված Դավիթ Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն: