ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.12.2015 11:29
Մեղադրանքը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկել Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ին, ով 2013 թ. հունիսի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի մեղադրանքով (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):
Ալեքսանդր Պ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Տաշիրի բաժնի ՁՊՎ: