ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.05.2019 15:52
Եղեգնաձորի ոստիկանները գողություններ են բացահայտել
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 18.45-ին, գողություն կատարելու կասկածանքով, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղուց բերման են ենթարկել 18-ամյա Արարատ Ա.-ին և 28-ամյա Արա Տ.-ին:
Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություններ, որ 2019թ. մայիսի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, պատուհանը հրել բացելով՝ մտել են մի ընկերության պահեստ և գողացել բետոնախտացուցիչ, իսկ ընկերության տարածքում կայանված զոդման ագրեգատի վրայից կտրելով գողացել են 30 մ եռակցման մալուխ: Ընկերությանը պատճառվել է մոտ 140.000 դրամի գույքային վնաս:
Արա Տ.-ն խոստովանել է նաև, որ 2019թ. մայիսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, մետաղյա ճաղավանդակը կոտրելով՝ ապօրինի մտել է Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում գտնվող չգործող խանութ և գողացել ալյումինե դուռ: Ընկերությանը պատճառվել է մոտ 100.000 դրամի գույքային վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: