ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2019 11:15
Գողություն եկեղեցու բակում. ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
Մայիսի 23-ին, ժամը 15.18-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Գալշոյան փողոցում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակի նստարանից գողացել են իրենց տոպրակները, որոնց մեջ եղել են պլանշետ, հագուստ և քաղցրավենիք՝ պատճառելով 150.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.05-ին, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: