ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2019 16:32
Դանակահարություն Երևանում
Հունվարի 28-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ձախ կողի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, Հյուսիսային պողոտայի գետնանցումից բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա մի քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառման արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ, որ վնասվածքը երիտասարդին պատճառել է 20-ամյա Բորիս Ղ․-ն։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ից 14.30-ն ընկած ժամանակահատվածում, «Մոսկվա» կինոթատրոնի հետնամասում նրանք վիճել են, և Բորիս Ղ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է։ Ժամը 21.45-ին, նա բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: